Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
27.12.2019 | 22:40

Լուսինե Առաքելյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Դիտվել է՝ 7244

Մեկնաբանություններ